News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փորձերն անցել են ռուսական դիվանագիտական ջանքերի եւ ՌԴ նախագահի հետ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ձեւաչափ: Այդ մասին ասել է ռուսաստանցի քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» հանդեսի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը` «Ակտուալնիե կոմենտարիի» պարբերականի հետ զրույցում մեկնաբանելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոյի այցն եւ ղարաբաղյան կարգավորման մեջ ԵԱՀԿ ունեցած դերը:

«Անգամ կոնկրետ դեպքում` ղարաբաղյան հակամարտությունում որտեղ ԵԱՀԿ Մինսկի խումբն ավանդաբար հանդես է եկել որպես քաղաքական բանակցությունների գլխավոր սուբյեկտ, անգամ այնտեղ չկա հստակ տեսլական, թե ինչ դեր կարող է խաղալ այդ կազմակերպությունը»,- կարծում է քաղաքագետը:

Նշենք, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն Մոսկվայում ասել էր, թե Կազանում ղարաբաղյան կարգավորման հարցով հանդիպումը կարող է հանգեցնել հակամարտության կարգավորման: «Մենք այդ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հույս ունենք եւ ակնկալում ենք, որ Կազանի հանդիպումը կավարտվի հաջողությամբ եւ կբերի հակամարտության կարգավորման»,- նշել էր Բրիշամբոն Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ