News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր` հունիսի 27-ին Ասկերան շրջկենտրոնում մասնակցել է նոր մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը կարեւորել է մարզական նման օբյեկտների դերակատարությունը շրջկենտրոններում ու շրջաններում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման եւ առողջ սերնդի դաստիարակության գործում:

Բակո Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել մարզադաշտի շինարարությանն ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց:

Միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ