News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա միության ստեղծման վերաբերյալ Վրաստանի ԱԳ նախարարությունը  պաշտոնական առաջարկ դեռ չի ստացել: Այս մասին այսօր` հունիսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը` Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի միջեւ քաղաքական-տնտեսական միություն ստեղծելու մասին, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Վրաստանի ԱԳՆ-ին ոչ ոք պաշտոնական առաջարկություն չի արել, թեեւ ադրբեջանական կողմը առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման մտահաղացմամբ: Վրաստանի նախագահ Սահակաշվիլին նույնպես հանդես է եկել նման առաջարկով, սակայն կոնկրետ դետալների վերաբերյալ ոչ մի խոսակցություն չի եղել»,-հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարարը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմավարական ծրագրավորման կենտրոնի տնօրեն Ահմեդ Շիրինովն առաջարկել է նոր քաղաքական-տնտեսական միություն ստեղծել, որը կմիավորի Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ