News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Իրանում ձերբակալվել է կինեմատոգրաֆիստ եւ կանանց իրավունքների պաշտպան Մահնազ Մոհամադդին:

Ինչպես հաղորդում է Variety.com-ը, վկայակոչելով ընդդիմադիր Kaleme.com-ը, կնոջը ձերբակալել են անցած հանգստյան օրերին սեփական տանը առանց մեղադրանք առաջադրելու:

Ընդդիմադիր կայքը կարծում է, որ խոսքը գնում է այն մասին, որ ձերբակալությունն իրականացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

Վերջին երեք տարում սա Մոհամմադիի երկրորդ ձերբակալությունն է: 2009թ. Օգոստոսին նրան ձերբակալել էին, երբ նա ծաղկեպսակ էր դրել զանգվածային հուզումների ժամանակ զոհված կնոջ գերեզմանին: Մոհամմադին հայտնի է որպես Իրանում կանանց իրավունքների պաշտպան: Այս տարվա մայիսին նրանից խլել էին անձնագիրը, որ չկարողանա այցելել Կաննի կինոփառատոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ