News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վանի Հարյուրամյա համալսարանի Վանա կատվի ուսումնասիրությունների եւ պահպանման կենտրոնը 50 Վանա կատվի ձագ է վաճառքի հանել:

Թուրքական Posta-ի փոխանցմամբ` Վանա կատվի ուսումնասիրությունների եւ պահպանման կենտրոնի տնօրեն, պրոֆ. Ֆեթիհ Գյուլյուզը նշել է, թե իրենք արդեն 150 ընտանիքից դիմումներ են ստացել, սակայն ընտրությունը շատ մանրակրկիտ են կատարելու:  «Վաճառվելիք կատուներն արգելված են երկրից դուրս հանել: Մենք կատուներին հետեւելու ենք նրանց վրա ամրացված միկրոչիպերով: Բացի այդ գնորդ ընտանիքները մշտական կապի մեջ կլինեն մեզ հետ` կատուների հետ կապված ցանկացած հարցի լուծման համար»,-նշել է պրոֆեսորը` շեշտելով, որ կատուները վաճառքի են հանվում, քանի որ այս տարի շատ ձագուկներ են ծնվել:

Նշենք, որ Վանա կատուներն ապրում են Վանա լճի շրջակայքում, որտեղից էլ առաջացել է նրանց անվանումը: Վանա կատվի աչքերը լինում են 3 տեսակի` երկնագույն աչքերով, դեղին գույնի տարբեր երանգներով եւ այնպիսիք, որոնց աչքերը տարբեր գույններ ունեն` երկնագույն եւ դեղին:

Վանա կատուները շատ համարձակ են, որսում են մկներ, մողեսներ, թռչուններ: Նրանք ուտում են նաեւ մրգեր: Յուրահատուկ են նրանով, որ սիրում են ջրում լողալ: Ավանդույթի համաձայն` Վանա կատուները մտնում են Վանա լիճ եւ որսում լճի միակ ձկանը` Վանա տառեխին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ