News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե «Իզվեստիա» թերթի ղեկավարությունը Ադրբեջանի ԱԳՆ դիմում ուղարկի, ապա համապատասխան կառույցները կքննարկեն այն, ինչից հետո հետագա գործողություններ կձեռնարկվեն։

Ինչպես հայտնում է Trend-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը։

Թերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Մալյուտինը մտադիր է իր աշխատակցին՝ Յուրի Սնեգիրեւին ԼՂՀ այցելելու պատճառով «սեւ ցուցակի» մեջ ընդգրկելու կապակցությամբ բացատրություն պահանջել ադրբեջանական իշխանություններից։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանի իշխանություններն արգելել էին այդ երկիր մուտք գործել Յուրի Սնեգիրեւին, քանի որ Սնեգիրեւը «ապօրինի կերպով այցելել էր Լեռնային Ղարաբաղ»։

Հիշեցնենք, որ Յուրի Սնեգիրեւը Ղարաբաղ այցելել էր հունիսի վերջին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ