News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն հանդիպում է ունեցել հայաբնակ Ախալցխայի բնակչության հետ: Ինչպես հաղորդում է GHN-ը, Բաքրաձեն արծարծել է ջրամատակարարման, գազամատակարարման եւ բնակչության զբաղվածության հարցերը: Նա բնակչությանը խոստացել է լուծել բոլոր առկա խնդիրները:

Խորհրդարանի նախագահը ուշադրություն է դարձրել առողջապահության համակարգին եւ նկատել, թե աշխատանքներ են տարվելու թոշակների ավելացման ուղղությամբ:

Նշենք, որ Ախալցխան համանուն շրջանի կենտրոնն է: Համաձայն 2002թ. մարդահամարի տվյալների՝ Վրաստանում ապրում է մոտ 250 հազար հայ (բնակչության 5,6 տոկոսը): Նրանց մեծ մասը՝ (82 586) ապրում է Թբիլիսիում, Ջավախքում՝ (113 347) եւ Ախալցխայի տարածաշրջանում (31 777):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ