News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը կարծում է, որ Իսրայելը վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը՝ չնայած Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությանը:

"Իրենք՝ հրեաները վաղուց ճանաչել են այդ ողբերգությունը: Ինչն է կարեւոր… Հրեաները Հոլոքոսթ վերապրած ժողովուրդ են, հրաշալի հասկանում են, թե թե ինչ է կատարվել հայ ժողովրդի հետ 1915թ.: Ես հաճախ եմ մտածում, թե ինչ կլիներ, եթե աշխարհը պաշտպաներ հայ ժողովրդին. Հիտլերը տարիներ անց չէր համարձակվի ոչնչացնել հրեաներին՝ ցինիկաբար հայտարարելով. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ցեղասպանության մասին»,- Canadian Jewish News-ին տված հարցազրույցում ասել է Ազնավուրը:

Մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բանաձեւի ընդունումը, Ազնավուրը նկատել է, թե ԱՄն Կոնգրեսը վաղուց պետք է ընդուներ այդ փաստը:

«Ես փոքր-ինչ զայրացած եմ պետքարտուղար Քլինթոնի վրա, որի հետ անձամբ ծանոթ եմ: Նա փորձել է համոզել Կոմիտեի անդամներին՝ վախենալով Անկարայի պատասխան արձագանքից: Հուսով եմ, որ Ներկայացուցիչների պալատում այդ փաստաթղթի ընդունումը ձնագդնի էֆեկտ կունենա»,- ասել է դեսպանը:

Ազնավուրը նշել է, թե թուրքական երիտասարդությունն իրավունք ունի իր ուսերից գցելու երիտթուրքերի հանցագործությունները: "Թուրքերի ներկայիս սերունդը պատասխանատվություն չի կրում Ցեղասպանության համար, նա պետք է իմանա ճշմարտությունը ",- նկատել է Ազնավուրը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ Ազնավուրը նկատել է, թե հույս ունի, որ հայ-թուրքական կարգավորումը տանգոյի չի նմանվի, մի քայլ առաջ, երկու քայլ ետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ