News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կհանգեցնի բանակցային գործընթացի խափանման: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել «Կովկաս» վերլուծական ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով, այդ դեպքում Ադրբեջանը կամ պատերազմ կսկսի, կամ զերծ կմնա դրանից` ի ցույց դնելով իր ռազմատենչ հռետորաբանության ողջ սնանկությունը: Ցանկացած դեպքում, ըստ փորձագետի, ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորում, ինչպես եւ բանակցային գործընթացին Ստեփանակերտի արագ ներգրավում չարժե ակնկալել, քանի որ Բաքուն դրան չի համաձայնի:

Խոսելով բանակցային ձեւաչափի փոփոխության հնարավորության կամ Եվրամիության ներգրավման հավանականության մասին` փորձագետը քիչ հավանական է համարել նման սցենարը, քանի որ ղարաբաղյան խնդրով զբաղվող ամենաարհեստավարժ կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում հնարավոր զիջումներին, ըստ Մինասյանի, այստեղ միասնական կարծիք չկա ոչ Ղարաբաղում, ոչ Հայաստանում: «Կա եզրագիծ, որից այն կողմ հայկական կողմը չի անցնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ