News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանը պարզաբանումներ է ներկայացրել քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ, եւ ըստ այդ պարզաբանման մասնակիորեն վերացվում են նախկինում կրոնական մի շարք համայնքների, այդ թվում Հայ առաքելական եկեղեցուն տրվող լայն արտոնությունները:

Թբիլիսիի հայկական ասամբլեայի հիմնադիր Առնոլդ Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ նոր փոփոխություններով կրոնական համայնքներն ընդամենը իրավունք են ստանում գրանցվել որպես կրոնական կազմակերպություններ: Ըստ Ստեփանյանի, Վրաստանի իշխանությունների եւ Վրաց ուղղափառ եկեղեցու միջեւ այս կոնսենսուսը պարպել է ներքաղաքական կյանքի լարվածությունը, սակայն դրանով լուրջ հարված է հասցվել Հայ առաքելական եկեղեցուն, որն արդեն չի կարող հայկական եկեղեցիների հետ վերադարձման հայտ ներկայացնել, մինչդեռ նախքան պարզաբանումը կատարված փոփոխությունները նման հույսեր ներշնչում էին:

Ըստ վրացահայ համայնքի ներկայացուցչի, վերջին օրերին Վրաստանում հակահայկական տրամադրությունների շեշտակի աճ էր գրանցվել: Միայն իրենց կազմակերպությունը հակահայկական արտահայտություններ կատարելու 38 փաստ է արձանագրել` մշակույթի, քաղաքական, կրոնական գործիչների կողմից, իսկ չորս դեպքերում կրոնական արմատական գործիչներ հայտարարել են, թե «պետք է արյամբ պաշտպանեն վրացական եկեղեցիները հայերից»: Առնոլդ Ստեփանյանը պատրաստվում է հայտարարություն ներկայացնել դատախազություն` հանցագործության վերաբերյալ, նաեւ փաստը ներկայացնել Վրաց պատրիարք Իլյա 2-րդին:

Ի դեպ, վրացահայ համայնքի ներկայացուցչի խոսքով, հակահայկական տրամադրությունների աճը համընկավ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ պաշտպանության նախարարի այցին, եւ տարօրինակ է, որ Վրաստանում միայն հայերի դեմ նման ալիք սկսվեց, մինչդեռ փոփոխությունները վերաբերվում էին նաեւ կաթոլիկ եւ բապտիստական եկեղեցիներին, հրեական ու մահմեդական համայնքներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի խորհրդարանն արագացված կարգով հուլիսի 5-ին հաստատել էր փոփոխությունները: Միեւնույն ժամանակ նշվում էր, որ կոնկորդատ կարող է ձեւակերպվել միայն Վրաց ուղղափառ եկեղեցու հետ: Վրացական խորհրդարանի որոշմամբ, իրավաբանական անձի կարգավիճակ են ստացել Հայ առաքելական եկեղեցին, Կաթոլիկ եկեղեցին, Մահմեդական համայնքը, Հրեական համայնքը եւ Բապտիստական եկեղեցին:

Հանրային իրավունքի իրավաբանական անձը կազմակերպություն է, որը անկախ պետական վերահսկողությունի ց իրականացնում է քաղաքական, պետական, սոցիալական, լուսավորչական, մշակութային կամ այլ հանրային գործունեություն:

Օրինագծին դեմ էր արտահայտվել վրաց պատրիաք Իլյա 2-րդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ