News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող» Ռամազ Ձնելաձեին, ով կասկածվում է թմրանյութեր տեղափոխելու մեջ, հաղորդում է  itar-tass.com-ը` վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ Կենտրոնական դաշնային օկրուգի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Ոստիկանները Իվան Ֆրանկոյի փողոցում ձերբակալել են քրեական հանցավոր միջավայրի առաջնորդներից մեկին` այսպես կոչված, «օրենքով գող», 49-ամյա Ռամազ Ձնելաձեին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է «Ռամազ» մականունով: Նա Մոսկվայում ապրում էր առանց գրանցման: 

Ձերբակալման պահին Ձնելաձեն ներկայացրել է կեղծ անձնագիր` Ադրբեջանի քաղաքացի Ահմեդով Ռուսլան Ահմեդ-Օղլուի անունով: Անձնական խուզարկության ժամանակ նրա մոտից առգրավվել է 3,54 գրամ փոշենման նյութ, որն արտաքնապես նման է եղել հերոինի: Փորձաքննությամբ պարզվել է, որ այն իսկապես հերոին է:

Հարուցվել է քրեական գործ` կեղծ փաստաթղթեր օգտագործելու եւ առանձնապես խոշոր չափերի թմրանյութ պահելու եւ փոխադրելու հոդվածներով: «Ռամազ»-ին կալանավորել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ