News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Դիաբեքիր նահանգի Սիլվանի շրջանում հուլիսի 14-ին քուրդ զինյալների հետ բախման հետեւանքով սպանված 13 թուրք զինվորականների հետ կապված նոր մանրամասներ է ներկայացրել թուրքական Sabah պարբերականը։

Sabah-ը նշում է, թե օրեր առաջ PKK-ի կողմից առեւանգված  2 զինվորականին եւ 1 բուժաշխատողին գտնելու գտնելու համար Դիարբեքիրի նահանգում ժանդարմերիայի զորաջոկատները դուրս էին եկել որոնողական գործողությունների, իսկ քուրդ զինյալների հետ բախումից առաջ 2 օր չեն քնել։

Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝  թուրքական զինուժը հուլիսի 14-ին, ժամը 14-ին PKK-ի զինյալների կոդավորված հաղորդագրությունն են բացահայտել, որտեղ նշվել էր. «Այս զինվորները հոգնած են, ինչո՞ւ չեք կրակում»։ 

«Այս հաղորդագրությունը վերծանելուց հետո լեռնային հատվածում գտնվող թուրք զինվորականներին հրահանգվել է ուշադիր լինել, որից 40 րոպե հետո սկսվել է բախումը։  Քուրդ զինյալները գրոհը սկսել են ավտոմատ հրազեններով, որից հետո մինչեւ 50 մետր մոտեցել են թուրք զինվորականներին եւ սկսել գործի դնել նռնականետերն ու ձեռքի նռնակները։ Նռնակներից սկիզբ առած հրդեհը դժվարացրել է վիրավորների շարժը, որի հետեւանքով մի շարք վիրավորներ այրվել են՝ չկարողանալով դուրս գալ դիրքավորված տեղերից»,-նշում է թուրքական Sabah-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ