News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին մասնակցելու համար Ստամբուլում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարների հետ:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության  անդամներին ամենաշատը զարմացրել է Քլինթոնի այն հարցը, թե ինչո՞ւ են ընդդիմադիրները դեմ հանդես գալիս ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին: «Իշխանություններն ինձ ասում են, որ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չեն մտցնում խորհրդարան, քանի որ «Ժողովրդա-հանրապետական»-ը դեմ է»,-ասել է Քլինթոնը:

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն զարմանք է հայտնել այս փաստի կապակցությամբ` նշելով, թե իշխանությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում եւ ցանկացած ժամանակ միայնակ կարող է անցկացնել այն: Քըլըչդարօղլուն շեշտել է, թե իշխանություններն իրենց որեւէ տեղեկություն չեն տվել արձանագրությունների եւ Ղարաբաղի խնդրի հետ կապված եւ իրենք ստիպված մամուլով են հետեւում զարգացումներին:

Նշենք, որ Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին մասնակցելու համար Ստամբուլ են ժամանել տարբեր երկրների մոտ 3 տասնյակ ղեկավարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ։

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օրակարգում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի խնդիրը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ