News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արաբական երկրներում տեղի ունեցած դեպքերից հետո Ադրբեջանի իշխանությունները ուժեղացրել են ինտերնետի հանդեպ վերահսկողությունը։ Այսպես, մշտապես արգելափակվում է քննադատական կայքերի հասանելիությունը՝ ներառյալ ընդդիմադիր թերթերի եւ «Ազատություն» ռադիոկայանի կայքերը։

Այս մասին, ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», հայտարարել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Դեվիդ Կրամերը։

Կրամերն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանցի ակտիվիստներ Բախտիյար Հաջիեւը եւ Ջաբար Սավալանը ձերբակալվել էին ինտերնետում ցուցաբերած ակտիվության համար։ Ինտերնետ-ազատությունն առավել «դաժան» վիճակում է Նախիջեւանում, ուր ոլորտը գտնվում է Գերագույն մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովի անձնական վերահսկողության տակ։

Ինտերնետի գործունեությունը վերահսկվում է նաեւ Ռուսաստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում եւ Ուկրաինայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ