News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր` հուլիսի 18-ին հեռախոսազրույց է կայացել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ, որի ժամանակ քննարկվել են ԼՂ խնդրի շուրջ ստեղծված վիճակի տարբեր ասպեկտներ:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, խոսակցության ժամանակ նրանք շեշտել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումների ժամանակ (Աստրախանում` 2010-ի հոկտեմբերի 27-ին եւ Սոչիում` մարտի 5-ին) ձեռք բերված պայմանավորվածությունների պրակտիկ իրականացման անհրաժեշտությունը: Դրանք են հրադադարի ռեժիմը պահպանելու, շփման գծում միջադեպերի հետաքննություն անցկացնելու, կողմերի միջեւ վստահության ամրապնդման ու անվտանգության լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը:

Շոշափվել է նաեւ ԼՂ խնդրի կարգավորման համար բարենպաստ միջավայրի ստեղծման հումանիտար բաղադրիչը:

Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ մոտ ժամանակներս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կպատասխանի Մեդվեդեւի ուղերձին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ