News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Վրացական «Սամխրեթիս Կարիբջե» պարբերականը Հայաստանում Վրաստանի նախկին դեսպան Ռեվազ Գաչեչիլաձեի հետ հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասի խնդիրներին հարցերին, պատմական տարածաշրջաններին, ինչպես նաեւ հայ-վրացական հարաբերություններին:

Ստորեւ NEWS.am-ը ներկայացնում հարցազրույցը, մասնակի կրճատումներով;

Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է կարգավորել Հարավային Կովկասում առկա հակամարտությունները:

Յուրաքանչյուր պետություն պետք է ճանաչի միջազգային մակարդակով ճանաչած   սահմանները եւ բավարարվի նրանով, ինչ ունի: Կարող է դա արդարացի չէ, սակայն ավելի լավ է պահպանել այն ինչ ունես, քան թե ուրիշից ձգտես խլել: Օրինակ, վրացիները հավատում են, որ Սոչին պատկանում է Վրաստանին, քանի որ այն Վրաստանի կազմի մեջ է եղել XIII դարում, սակայն հիմա 21-րդ դարն է  եւ աբսուրդ է  որեւէ պահանջ ներկայացնել: Վրաստանի սահմանն այն է, ինչ որոշվել է 1991 թվականին. դա միակ արդար սահմանն է այսօր եւ ապագայում, եւ մեր հարեւանները պետք է հարգեն այն:

Տարածաշրջանում առկա հակամարտություններն, ըստ Ձեզ, իրենց բնույթով աշխարհաքաղաքակա՞ն են, ազգայի՞ն, թե՞ տարածքային:

Յուրաքանչյուր հակամարտություն տարբեր է: Օրինակ, չի կարելի համեմատել Ղարաբաղի եւ Աբխազիայի կամ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունները: Ամենաշատը կարող եմ խոսել Հարավային Օսեթիայի հակամարտության մասին, քանի որ այն արհեստականորեն է առաջ եկել:

Ռուսաստանի նախաձեռնությամբ եւ Վրաստանի ոչ ճիշտ քաղաքականության պատճառով վրացիները եւ օսերը դարձան զոհեր: Կարծում եք օսերը հիմա լա՞վ են ապրում: Նրանք փաստացի կտրվել են Վրաստանում բնակվող իրենց բարեկամներից: Բացի այդ, նրանք տնտեսական կապեր ունեին Վրաստանի հետ, որոնք նույնպես խզվել են:

Հարավային Կովկասում հակամարտության մեջ են գտնվում Ադրբեջանը եւ Հայաստանը, իսկ Վրաստանը երկու երկրների հետ էլ լավ հարաբերություններ ունի: Ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Վրաստանը նրանց հարաբերությունների կարգավորման հարցում:

Վրաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի մեջքի հետեւում այդ հարցը երբեք չի կարողանա լուծել: Դա չեն կարողանա անել ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ը եւ ոչ էլ Արեւմտյան Եվրոպան: Այդ հակամարտությունը պետք է լուծեն միայն իրենք` երկու  ժողովուրդները եւ նրանց կառավարությունը: Վրաստանը ոչ մի դեպքում չի խառնվի եւ ոչ մի բաղադրատոմս չի առաջարկի այդ հարցի լուծման համար: Ես այս ամենը հայտարարում եմ Վրաստանի ղեկավարության եւ ժողովրդի անունից, քանի որ այն չի ցանկանում ոչ մեկի կողմը բռնել: Ադրբեջանն ու Հայաստանը պետք է գնահատեն Վրաստանի այս քայլը:

Ինչպե՞ս կգնահատեք ներկա պահին հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները:

 Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Այդպես էր իմ դեսպանության օրոք  եւ այդպես էլ շարունակվում է: Իսկ եթե հասարակական կարծիքը հանկարծ լարվում է   հայկական կամ վրացական կողմում, ապա դա տեղի է ունենում միայն ինչ-ինչ ներգործությունների շնորհիվ:

Ինչպե՞ս եք գնահատում Ջավախքում Հայաստանի հյուպատոսության բացման գաղափարը:

Իմ կարծիքով նման քայլն ավելորդ է: Վրաստանն ու Հայաստանը ոչ վիզային հարաբերությունների մեջ են: Իմ կարծիքով այս հարցի բարձրացումը ոչ կոռեկտ է, քանի որ Ջավախքը Վրաստանի տարածքն է: Ջավախքի բնակիչները Վրաստանի քաղաքացիներ են, եւ հյուպատոսություն բացելն ավելորդ է, իսկ եթե նրանք իրենց օտար են համարում, ապա թող հրաժարվեն Վրաստանի քաղաքացիությունից եւ նոր բարձրացնեն հյուպատոսություն բացելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ