News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

2014 թվականից հնարավոր է, որ Թբիլիսիի բոլոր հանրակրթական դպրոցները դառնան վճարովի, այս մասին գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ինչպես գործակալությանը հայտնել են հավաստի աղբյուրները, 2014 թվականից ծրագրվում է բոլոր պետական դպրոցների վաճառքը:

Նույն աղբյուրի տեղեկատվությամբ, դպրոցներն անցնելով մասնավոր անձանց ենթակայության տակ, կդառնան վճարովի եւ տարեկան վճարը կկազմի մոտավորապես 4000 լարի (մոտ 880 հազար դրամ):

Հատկանշական է, որ «Պիրվելի» գործակալությունը տեղեկատվության հստակեցման համար կապվել է ԿԳ նախարարության հետ, որտեղ հերքել են տեղեկությունը, ըստ որի դպրոցները կարող են գտնվել մասնավոր անձանց ենթակայության տակ, իսկ դպրոցները վճարովի դարձնելու վերաբերյալ մեկնաբանություն չի հնչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ