News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն, սենատոր Ռոբերտ Մենենդեսի խնդրանքով, հետաձգել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածության վերաբերյալ որոշման կայացումը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA)

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել սենատոր Մենենդեսին, ով իր այս քայլով հնարավորություն տվեց իր գործընկերներին առավել գիտակցված որոշում կայացնել»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքով, դեսպանի թեկնածուն չի ցանկանում քննադատության ենթարկել Թուրքիայի դիրքորոշումը, որը ցուցադրաբար չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ինչը լուրջ անհանգստություն է առաջ բերում` կապված թեկնածուի` «Օբամայի կողմից սենատոր եղած ժամանակ սահմանված բարոյական ստանդարտներին» համապատասխանության հետ:

Ավելի վաղ, հուլիսի 13-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում դեսպանի թեկնածության լսումների ժամանակ Ջոն Հեֆերնը հրաժարվել էր 1915-ի դեպքերը որոկել որպես ցեղասպանություն: Ի պատասխան սենատոր Մենենդեսի հարցի, Հեֆերնը հայտարարել էր, որ ցեղասպանության բնութագրում տալը քաղաքական որոշում է:

«Ես համաձայն եմ, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում սպանվել է 1,5 մլն հայ, որ դա զանգվածային սպանություն է եղել, որ էթնիկ զտումներ են եղել, սակայն դա ցեղասպանություն բնորոշելը քաղաքական որոշում է, քաղաքական քայլ: ԱՄՆ նախագահը ճանաչել եւ դատապարտել է այդ սարսափելի դեպքերը, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում: Ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ նախագահ Օբաման հրապարակայնորեն հայերի զանգվածային սպանությունները անվանել է 20-րդ դարի ամենամեծ չարագործություններից մեկը»,- նշել է Հեֆերնը:

 Նրա խոսքով, ԱՄՆ-ը հետագայում եւս պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական փաստերի «լիարժեք, ազնիվ եւ արդար ճանաչմանն ուղղված ջանքերը»:

Իր հերթին սենատոր Մենենդեսը նկատել է, որ «դժվար է դիվանագետին ուղարկել մի երկիր (Հայաստան), նախապես իմանալով, որ նա ի վիճակի չի լինելու օգտագործել «ցեղասպանություն» բառը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ