News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում է գտնվում միջազգային «Աշխարհի կրոնները» նախագծի ֆոտոալբոմի համար լուսանկարներ անող հատուկ արշավախումբը։ Մինչեւ օգոստոսի 9-ը արշավախմբի մասնակիցները կայցելեն հոգեւոր, մշակութային, պատմաճարտարապետական եւ այլ տեսարժան վայրեր, կհանդիպեն Գարեգին Բ-ի հետ։

Նախագծի նպատակը լուսանկարների միջոցով աշխարհի կրոնների նկարագրումն ու ներկայացումն է։

Բացի Հայ առաքելական եկեղեցուց, ֆոտոալբոմներ կկազմվեն ուղղափառ եւ կաթոլիկ քրիստոնեության, հինդուիզմի, իսլամի, բուդդիզմի մասին։

Ֆոտոալբոմները կցուցադրվեն Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում եւ Ասիայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ