News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նոյեմբերին Վրաստան կայցելի ֆուտբոլի արքա Պելեն, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը։

Ըստ գործակալության, Պելեն, որպես 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության լիազոր դեսպան, իր շրջագայությունը սկսում է Թբիլիսիից, որից հետո կայցելի Ֆրանսիա, Գերմանիա եւ Անգլիա։

Աշխարհահռչակ ֆուտբոլիստի հետ Վրաստան կայցելեն նաեւ Ուրուգվայի, Բրազիլիայի եւ Արգենտինայի երիտասարդական թիմերը։ Նրանք հանդիպումներ կանցկացնեն վրացի պատանիների հետ։

Նշենք, որ հայտնի ֆուտբոլիստի այցելությունը նախաձեռնել է Վրաստանի սպորտի, մշակույթի եւ գործնական հարաբերությունների ղեկավար Նիկո Պատարքալիշվիլին։

Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Բրազիլիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ