News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհավանական գործընթացներ են տեղի ունենում, առաջին հայացքից հակասական, հակադիր: Այդ մասին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի` օգոստոսի 2-ին կայացած հանրահավաքում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը:

Անդրադառնալով ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը` Արամ Սարգսյանը նշել է. «Ինձ համար կարեւորը գնահատականն ու տեսակետը չէ, կարեւորը նույնիսկ գործընթացը չէ, այլ արդյունքը: Իսկ արդյունքը կարող է ունենալ երկու տարբերակ:

Առաջին, իշխանությունները երկխոսելով ըմբռնում են լրջությունը, գալիս են հետեւության, որ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները այլընտրանք չունեն: Սա իմ կարծիքով միակ ելքն է:

Սա իսկապես ելք է մեր ժողովրդի համար, եւ ես կուզեմ, որ իշխանությունները հասկանան եւ շարժվեն այդ ուղղությամբ: Եւ իզուր են սրան հակադրվում խորհրդարանական ընդդիմադիրները»:

Ըստ Սարգսյանի, երկրորդ տարբերակն այն է, որ իշխանությունները երկխոսությունն օգտագործում են որպես միջոց ժամանակը ձգելու համար: «Սա էլ է տարբերակ, բայց մենք մեր անելիքը գիտենք:

Որովհետեւ օգոստոսյան շոգին հավաքվել ենք այստեղ եւ չենք համակերպվում: Ասել ենք, որ ժամանակը մինչեւ աշնան սկիզբն է: Սեպտեմբերին այդ ժամանակն այլեւս չի լինելու:

Ու իշխանությունն այլեւս հնարավորություն չի ունենալու»,- նշել է նա եւ հավելել. «Մենք միասին 2000 թվականից առ այսօր շատ երկար ճանապարհ ենք անցել, որ կարող ենք կանգնել բանտերի, դատախազության, ոստիկանության, նույնիսկ բանակի առաջ: Մենք մեր երկիրը սիրում ենք ու անտեր չենք թողնելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ