News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Առաջիկա ուսումնական տարվանից Հայաստանի պետական դպրոցների տարրական դասարաններում նախատեսվում է սկսել նոր` «Շախմատ» առարկայի դասավանդումը, որի համար անհրաժեշտ է այդ դպրոցներն ապահովել համապատասխան գույքով։

Ըստ այդմ, կառավարությունն իր այսօրվա` օգոստոսի 4-ի նիստում հաստատել է ԿԳՆ կազմակերպած աշակերտական գույքի արտադրության աշխատանքի գնման ընթացակարգի արդյունքը` որպես նախարարության եւ «Բելլիս» ՍՊԸ միջեւ կնքված պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման։ Պայմանագրի գինը 385 մլն 945 հազար 560 դրամ է։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործադիրը Կապանի թիվ 9 ավագ դպրոցը նորոգելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել 50 մլն դրամ։ 1963 թ. կառուցված դպրոցի շենքը երբեւէ չի հիմնանորոգվել, վնասվել է նաեւ ռմբակոծությունից։

ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ քաղաքաշինության, ֆիզիկական  կուլտուրայի եւ սպորտի ոլորտներին նվիրված կինոֆիլմեր նկարահանելու նպատակով գործադիրը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է 2 մլն 450 հազար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը` 4 մլն 500 հազար դրամ։

2011 թ. մարդահամարի նախապատրաստման աշխատանքների կազմակերպման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է 785 մլն 484 հազար դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ