News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանին «խաղաղություն պարտադրելու» օպերացիան, որը 2008-ին Հարավային Օսեթիայում անցկացրեց Ռուսաստանը, «լուրջ դաս եղավ» Հայաստանի ու Ադրբեջանի համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Russia Today (ռուսական) եւ «Առաջին տեղեկատվական կովկասյան» (վրացական) հեռուստաընկերություններին, ինչպես նաեւ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Երբ դա (5-օրյա պատերազմը) տեղի ունեցավ, եւ Իլհամ Ալիեւը, եւ Սերժ Սարգսյանը այցելել են այստեղէ Սոչի: Գիտե՞ք, թե նրանք ինչ ասացին: Ասացին. «Վատ է, իհարկե, որ այդ ամենը տեղի ունեցավ, Կովկասի համար դա ծանր է»: Ես էլ ասացի. «Շատ վատ է», ինչին նրանք արձագանքեցին. «Բայց գիտեք, մեզ համար դա որոշակի դաս էր, որ ավելի լավ է անվերջանալի բանակցություններ վարել ԼՂ ճակատագրի, հնարավոր ռեֆերենդումի վերաբերյալ, նաեւ թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը, քան 5 օր պատերազմել»: Դա նրանց համար շատ լուրջ դաս էր»,- ասել է Մեդվեդեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ