News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԼՂՀ գլխավոր դատախազությունը կքննի օգոստոսի 3-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հ.Դավթյանի կողմից Մանվել Հազրոյանի նկատմամբ ցմահ ազատազրկման վճիռ կայացնելուց հետո տեղի ունեցած միջադեպը:

Դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 4-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդում է ստացել այն մասին, որ 2011 թվականի օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որի դատաքննությունը տեղի էր ունենում ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում, Մ. Հազրոյանի եւ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Մ. Հազրոյանի դատապաշտպան Է. Մարուքյանի նկատմամբ  դատարանի դահլիճում ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցների կողմից բռնություն է գործադրվել:

Առաջնորդվելով 2008թ. դեկտեմբերի 9-ին կնքված «ՀՀ գլխավոր դատախազության եւ ԼՂՀ գլխավոր դատախազության միջեւ համագործակցության մասին»  համաձայնագիր-հուշագրի 9-րդ հոդվածի դրույթներով` նշված հաղորդումն ուղարկվել է ԼՂՀ գլխավոր դատախազության քննարմանը:

Հիշեցնենք, որ Մանվել Հազրոյանը մեղադրվում է 2010 թ-ի նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ջաբրայիլ զորամասի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում  չորս ժամկետային զինծառայողների սպանության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հազրոյանի նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճռի հրապարակումից հետո նա սեղանի վրա գտնվող շիշը վերցրել եւ շպրտել է դատավորի ուղղությամբ, որից հետո Հազրոյանին ուղեկցող Շուշիի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ուժի գործադրմամբ ձեռնաշղթաներ են հագցրել եւ նրան վնասազերծել հենց դատարանի դահլիճում:

Սակայն, ՔԿՀ-ի աշխատակիցները վնասազերծումից հետո սկսել են ծեծի ենթարկել Մ.Հազրոյանին հենց դատարանի դահլիճում՝ ուշադրություն չդարձնելով դատավորի հորդորներին՝ դադարեցնելու ֆիզիկական բռնությունը: Ավելին, Մ.Հազրոյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանի պահանջից՝ դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ ծեծը, ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկը բռնություն է կիրառել նաեւ փաստաբանի նկատմամբ՝ հայտարարելով, որ լավ է անում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ