News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է մամուլում տարածված այն տեղեկությունը, ըստ որի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպումներից մեկի ժամանակ խոսել է ազատագրված տարածքները հանձնելու օգտին:

«Ակնհայտ է, որ դա պարզապես ապատեղեկատվություն է: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է եւ իրականացնում է զինված ուժերի կառավարումը: Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները ոչ թե զինվորական, այլ քաղաքական իշխանությունների իրավասությունն են: Զինված ուժերի գլխավոր շտաբի լիազորությունները սահմանված են Պաշտպանության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով: 

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ակտիվորեն մասնակցել է արցախյան պատերազմին եւ քաջ գիտակցում է, թե ինչ զոհողություններով է ձեւավորվել ԼՂՀ անվտանգության գոտին»,- ասել է Դ. Կարապետյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ մամուլի հրապարակումների, Յուրի Խաչատուրովը նախորդ ամիս Երեւանում զինվորականների հետ մի հավաքի ժամանակ ելույթ է ունեցել ազատագրված հողերը թշնամուն հանձնելու օգտին, դա պատճառաբանելով նրանով, որ հակառակորդն այսօր ուժեղ է: Նրա խոսքերը խիստ դժգոհություն են առաջացրել զինվորականների մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ