News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի բասկետբոլային «Բեշիքթաշ» ակումբի 19-ամյա բասկետբոլիստուհի Նուրջան Իբրահիմօղլուն կարճ տաբատով քաղաքային ավտոբուս նստելու համար ծեծի է ենթարկվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  19-ամյա Նուրջանը հերթական մարզումից հետո նստել է ավտոբուս՝ տուն գնալու համար։ 

Կանգառներից մեկում մի տղամարդ է նստել, ով նկատելով կարճ տաբատ հագած աղջկան հարվածել է նրա ոտքերին։ Նուրջանը պահանջել է, որ տղամարդը ներողություն խնդրի, ինչին ի պատասխան՝ տղամարդն ասել է. «Անդաստիարա’կ, չես կարող մերկ ոտքերով նստել»,-որից հետո բռունցքով հարվածել է աղջկան։  Ուղեւորներին մի կերպ հաջողվել է աղջկան ազատել տղամարդու ձեռքից։

Հաջորդ օրը Նուրջանը դիմել է ոստիկանություն, սակայն նրան ոչ ոք չի լսել, որից հետո այցելել է դատաբժշկի, ով նույնպես հրաժարվել է ծեծված լինելու մասին փաստաթուղթ տալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ