News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 9-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ կապված հարցեր:

Այդ մասին Ադրբեջանի իշխող կուսակցության պաշտոնական կայքին հայտնել է «Յենի Ազերբայջան» կուսակցության գործադիր վարչության քարտուղարի տեղակալ, խորհրդարանի պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին:

«Նախագահ Իլհամ Ալիեւն այդ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է հակամատության կարգավորմանը միջազգային իրավական նորմերի եւ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման շրջանակներում: Ադրբեջանը բոլորից շատ է շահագրգռված հակամարտության լուծմամբ: Ադրբեջանը դեմ է ստատուս-քվոյի պահպանմանը»,հայտարարել է նա:

Նրա խոսքով, «Իլհամ Ալիեւը բոլոր հանդիպումների ժամանակ բացեիբաց խոսել է Ադրբեջանի հայեցակարգի մասին, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա»:

«Միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները առաջին պլան են մղում տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը: Գլխավոր պահանջը, որն Ադրբեջանը ներկայացնում է բոլոր բանակցությունների ժամանակ  տարածքային ամբողջականությունն է եւ ինքնիշխանությունը: Կազանյան հանդիպումը ցույց է տվել, որ հայկական դիվանագիտությանը փաստացի անկյուն են մղել: Այսինքն, հայերը ոչնչով չեն կարող պատասխանել մեր պետության արդարացի եւ օբյեկտիվ դիրքորոշմանը: Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Հայաստանը օկուպացրել է ադրբեջանական հողերը, եւ դա հնարավոր չէ ժխտել: Կազանյան անարդյունք հանդիպումը կապված է Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման հետ»,-ասել է Գուրբանլին:

Նա նշել է, որ «Կազանյան հանդիպումից հետո Ռուսաստանը շարունակում է իր առաքելությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ