News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելի խորհրդարանում (Կնեսետ) հայոց ցեղասպանությանը վերաբերող երկու բանաձեւերի քննարկումը հետաձգվել  մինչեւ հոկտեմբեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երուսաղեմում Հայ Դատի խմբի համակարգող Հակոբ Սեւանը, դա բացատրելով նրանով, որ օհոստոսի 3-ին Կնեսետն արձակուրդի է գնացել:

Գնահատելով երկու բանաձեւերի ընդունման հավանականությունը, Սեւանը այն իրական համարեց: «Մենք Կնեսետում հզոր աջակցություն ունենք, ի  դեմս խորհրդարանի խոսնակի, իշխող կոալիցիայի ղեկավարի եւ շատ այլ պատգամավորների: Շատերը լատ տեղեկացված են այս խնդրի մասին: Այստեղ, ի թիվս այլոց, ոչ փոքր դեր են խաղում Իսրայել-Թուրքիա վատացած հարաբերությունները: Ընդհանուր առմամբ, մենք հույս ունենք, որ հաջողությունը մեզ կուղեկցի եւ արդարությունը կհաղթի»,- ասել է նա:

Հարցին, թե ինչ գործողություններ է նախատեսում իրականացնել Երուսաղեմի հայ համայնքն ու Հայ Դատի խումբը, Սեւանը պատասխանեց. «Այս ուղղությամբ արդեն մեծ աշխատանք է կատարվել: «Եղել են հանդիպումներ, քննարկումներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Հասկանալի պատճառներով ես չէի ցանկանա դրանց մասին հիմա բարձրաձայն խոսել»:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը այս տարվա մայիսի կեսերին  Կնեսետի  կրթության եւ մշակույթի հանձնաժողով էր ներկայացրել ձախ ուղղվածության «Մերեց» կուսակցությունը, որին աջակցել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը: Հայոց ցեղասպանության ճանաչումը քննարկելու պահանջը խորհրդարանական հանձնաժողովում հավանության էր արժանացել ձայների մեծամասնությամբ: Մինչ կրթության հանձնաժողով ուղարկելը, Կնեսետի նիստում բոլոր մասնակիցները, այդ թվում Քնեսետի նախագահը, պաշտպանել են քննարկումները շարունակելու որոշումը, ընդգծելով, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառ դառնան:

Հայոց  ցեղասպանության ճանաչման հարցը Կնեսետի կրթության եւ մշակույթի հանձնաժողովում ներկայացրած «Մերեց» ձախ կուսակցության անդամ Զահավա Գալ-Օնը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ Հայոց ցեղասպանության  ճանաչումը Իսրայելի պարտականությունն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ