News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորված օտարերկրացին հայ կամ Հայաստանի քաղաքացի չէ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Վարշավայի ոստիկանապետի առաջին տեղակալ Ռոբերտ Բալտիսը իր հերթին պարզաբանել է, որ օգոստոսի 10-ի երեկոյան միջադեպը տեղի է ունեցել վրացիների միջեւ եւ վիրավորն էլ Վրաստանի քաղաքացի է:

Ավելի վաղ լեհական Gazeta Wyborcza թերթը նշել էր, որ վիրավորը Հայաստանի քաղաքացի է: Թերթը հայտնել է, որ Վարշավայի կենտրոնում Սոլիդարնոստի ծառուղում անհայտ անձը կրակ էր բացել անցորդներից մեկի վրա: Վարշավայի ոստիկանությունը որոնում է կրակողին, որոնումներին միացել է նաեւ մի ուղղաթիռ:

Տուժածը` որովայնի եւ ուսի շրջանում վնասվածքով, տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորի վիճակի մասին բժիշկներն առայժմ չեն հայտնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ