News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանին ու Աբխազիային շատ բան է կապում:  Այս մասին «Նուժնայա» թերթին տված հարցազրույցում ասել է Աբխազիայի վարչապետ, հանրապետության նախագահի թեկնածու Սերգեյ Շամբան ` ավելացնելով,  որ միաժամանակ կան նաեւ տարբերություններ:

«Հայաստանը միտարր պետություն է, Աբխազիան` բազմազգ, եւ սրանում է հիմնական տարբերությունը: Կարծում եմ` բազմազգ լինելը մեր հարստությունն է,  քանի որ տարբեր ժողովուրդներ, ապրելով այստեղ, հարստացրել են միմյանց մշակույթը: Մեզ մոտ մշկույթների համակցություն է»,-ասել է նա`ավելացնելով սակայն, որ Աբխազիան շատ բան կարող է սովորել Հայաստանից: Որպես օրինակ նա նշել է հայերի աշխատասիրությունը:

«Ես հիանում եմ Հայաստանի հնագույն պատմական հուշարձաններով եւ ճարտարապետությամբ: Նաեւ մենք հարուստ պատմական ժառանգություն ունենք: Մեր խնդիրն է պահպանել եւ այն փոխանցել սերունդներին»,-նշել է նա:

Սերգեյ Շամբան նշել է նաեւ երկու ժողովուրդների պատմության ընդհանրությունները. «Դրանք եւ ողբերգական պահերն են, եւ փառավոր անցյալը: Պատմությունը չպետք է մոռանալ, սակայն չպետք է նաեւ անընդհատ ետ նայել: Մենք պետք է մտածենք ապագայի մասին»,-եզրափակել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ