News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ախալքալաքում բացառիկ երկաթուղային կայարանի շինարարությունն սկսվելու է երկու շաբաթից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման շրջանակներում: Այդ մասին օգոստոսի 11-ին վրացական մասի երկաթգծի կառուցման աշխատանքներին այցելելու ժամանակ հայտարարել է Վրաստանի ենթակառուցվածքների եւ տարածաշրջանային զարգացման նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին, հաղորդում  «Գրուզիա online»-ը:

Նրան ուղեկցել է ադրբեջանական «Ազերռոմսերվիս» ընկերության դիտորդական խորհրդի նախագահ Ջավադ Գուրբանովը:

Վրաստանի տարածքում կառուցվելու է 29 կմ երկարությամբ նոր ճանապարհ, Թուրքիայի սահմանին` վուլկանացման կետ, վերականգնվելու է հին ճանապարհը եւ բացի այդ, Ախալքալաքում կայարան է կառուցվելու: Նախագծի ընդհանուր արժեքը 600 մլն դոլար է:

Նիկոլաիշվիլին հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ռազմավարական նշանակություն ունի»: Նախարարը հիշեցրել է, որ  Բաքու-Թբիլիսին-Կարս երկաթուղային նախագիծը հաղթող է ճանաչվել Նյու-Յորքում անցկացված մրցույթում ներկայացված 100 նախագծերի շարքում:

Իր հերթին Գուրբանովը նշել է, որ «նոր երկաթգծին անհաբերությամբ սպասում են ամբողջ Եվրոպայում»: «Այդ ճանապարհը Թուրքիայի վրայով մեզ կկապի Եվրոպայի հետ, եւ այդ նախագծի իրագործումը շատ կարեւոր է տարածաշրջանի համար»,-ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծն արժանացել է հակական կողմի քննադատությանը, քանի որ դա, ըստ էության, հանդիսանում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի` Հայաստանը մեկուացնելու հերթական նախագիծը:

Ախալքալաքում եւ Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում բնակչության գերակշռող մասը հայեր են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ