News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արգենտինայի հայ համայնքը տոնում է հին հայկական Նոր տարին` Նավասարդը,  որը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես ազգային ինքնության օր: Այդ մասին հաղորդում է արգենտինական «Diario época» պարբերականը:

Օգոստոսի 11 -ին կամ Նավասարդի 1-ին` հին տոմարով տարվա առաջին օրը  հիշում են մ.թ. ա. 2493 թ-ին Վանա լճի ափին երկու առասպելական  հերոսների` Բաբելոնի արքա Բելի եւ Հայաստանի առաջին թագավոր Հայկի` Նոյ նահապետի ծոռան միջեւ պայքարը: Հայկը հաղթում է Բելին` այդպիսով հաստատելով Հայաստանի առաջին անկախությունը:

Տոնակատարությունները մեկնարկել են Արգենտինայի հայկական կենտրոնի «Սիրանուշ» սրահում` եղջերափողի հնչյուններով: Այնուհետեւ կատարվել է խաղողի եւ ցորենի ավանդական օրհնություն:

Ծիսակարգի ընթացքում մուրճով խորհրդանշական հարվածներ են հասցվում սալին` ի հիշատակություն ըստ առասպելի Արարատ լեռում շղթաներով գամված Արտավազդ արքայի:  Հետո բաց է թողնվում Հայկի եւ Բելի պայքարը եւ հին տոմարի սկիզբն ազդարարող նետը:

Թեեւ հին տոմարը Սիմոն Երեւանցի կաթողիկոսի կողմից  փոխարինվել է նոր` Գրիգորյան տոմարով, սակայն Նավասարդը շատ շրջաններում շարունակվել է նշվել մինչեւ 20-րդ դարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ