News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին օգոստոսի 15-ին հանդես է եկել լիբիական հեռուստաալիքով եւ կոչ արել լիբիացիներին զինվել` երկիրը ՆԱՏՕ-ից ազատելու համար:

Կիրակի օրը` օգոստոսի 14-ին, ապստամբները հայտարարել էին Էզ-Զավիա քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին, որը տեղակայված է մայրաքաղաքից 50 կմ արեւմուտք:

Դա նշանակում է, որ Քադաֆիի հավատարիմ ուժերի համար փակվել է  Թունիս տանող ճանապարհը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, փետրվարի կեսերին Լիբիայում ծավալվել էին բողոքի զանգվածային ակցիաներ, մասնակիցները պահանջում էին ավելի քան 40 տարի երկիրը կառավարող Մուամար Քադաֆիի հրաժարականը: Բողոքի ակցիաները վերածվել են զինված բախումների կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ