News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեսպան Կորայ Թարգայն (Koray Targay) այսօր ստանձնել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի պաշտոնը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:

«Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակը արդյունավետորեն համագործակցում է Ադրբեջանի կառավարության, քաղաքական իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ, որը կարեւոր նշանակություն ունի  ԵԱՀԿ շրջանակներում երկրի պարտավորությունների իրականացման գործընթացի կատարելագործման առումով»,- հայտարարել է Թարգայը:

Մինչ նշանակումը Թարգայը եղել է Չեխիայում Թուրքիայի դեսպան: Նա նաեւ զբաղեցրել է մի շարք պաշտոններ, այդ թվում Շվեցարիայում, Սիրիայում, Կանադայում, Գերմանիայում եւ Հունաստանում: Նա նաեւ եղել է Մալազիայում Թուրքիայի դեսպան:

Նոր պաշտոնում Թարգայը փոխարինել է Բիլգե Ջանկորելին, ով թողել էր պաշտոնը 2011 թ. հուլիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ