News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Չկան նախադրյալներ մինչեւ ընթացիկ տարվա վերջ  ղարաբաղյան հարցի դրական լուծման համար, որն, իր հերթին, կապված է Ադրբեջանի ապակառուցողական դիրքրոշման հետ: Այդ մասին օգոստոսի 16-ին կայացած ասուլիսում հայտարարել է ՀՅԴ-ի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` հավելելով, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունների կապակցությամբ ղարաբաղյան հարցի լուծումը այս կամ այն չափով կսառեցվի, եւ կվերաբացվի ընտրություններից հետո:

Մանոյանի կարծիքով, Աստանայում բարձր մակարդակով կայացած հանդիպումը արդյունավետ չէր, եւ այն հանգամանքը, որ նախագահներ Մեդվեւդեւն ու Սարգսյանը առանձին հանդիպում չունեցան, վկայում է այն մասին, որ Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը անհաջող էր: «Չնայած, որ լրատվամիջոցները չեն հրապարակել Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպման վերաբերյալ որեւէ բան, սակայն բացառված չէ, որ այդ հանդիպումը կայացել է: Ռուսաստանի նախագահը հետաքրքրված է ղարաբաղյան հարցի դրական լուծման մեջ, սակայն դրական նախադրյալներ չկա»,- նշել է Մանոյանը:

Մանոյանը հայտնել է, որ մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ առաջարկությամբ էր Մեդվեդեւը դիմել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, սակայն տպավորություն է ստեղծվել, որ նրանց արձագանքը բացասական է եղել. «Այնուամենայնիվ ակնհայտ է, որ Մեդվեդեւի առաջարկը չէր կարող տարբերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների առաջարկից: Ակներեւ է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնական խոչընդոտը Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է: Եթե պաշտոնական Բաքուն համաձայնվի Լեռնային Ղարաբաղի անկախությանը` Ադրբեջանի կազմից դուրս, ապա խնդիրը լուծված կլինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ