News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հասարակությունը պատրաստ չէ ԼՂՀ ազատագրված տարածքների հանձնմանը: Այդ մասին օգոստոսի 16-ին կայացած ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերով կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Մանոյանի խոսքով, չնայած նրան, որ հայ հասարակությանը փորձում են նախապատրաստել դրան` սկսած եղանակի տեսությունից, որտեղ ազատագրված տարածքները ներկայացված չեն, վերջացրած հայտարարություններով, այդ թվում պաշտոնական բնույթի, այնուամենայնիվ հասարակության համար դա անընդունելի է: «Այն հանգամանքը, որ հասարակությունը չի հայտնում իր դժգոհությունը, պայմանավորված է նրանով, որ նա չի հավատում մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության լուծմանը»,-նշել է Մանոյանը:

Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ստեղծված դիվանագիտական վակուումը հանգեցնել ռազմական գործողություննեևրի վերսկսմանը` Մանոյանը նշել է, որ Ադրբեջանը կվերսկսի ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ վստահ լինի հաղթանակում, իսկ ներկայումս պաշտոնական Բաքում չունի այդ վստահությունը. «Մինչդեռ շփման գծում հրադադարի ռեժիմի մշտական խախտումները կարող են ավելի լայնածավալ դառնալ, որը անկանխատեսելի հետեւանքներ կունենա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ