News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«2005 թ. խորհրդարանական ընտրությունների փուլում Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրադրությունն ավելի լավ էր, քան այժմ»: Այդ մասին հայտնել է մարդու իրավունքի հարցերով Գերմանիայի լիազոր ներկայացուցիչ, օմբուդսմեն Մարկուս Լենինգը օգոստոսի 16-ին Բաքվում անցկացված «Անձնական իրավունքները եւ ազատություններն Ադրբեջանում» կլոր սեղան-քննարկման ժամանակ:

«Մարդկանց հետ զրույցներից եւ թերթային հրապարակումներից պարզ է դառնում, որը տնտեսական իրադրությունը եւ Ադրբեջանում մարդու իրավունքների Ադրբեջանում հակադիր ուղղություններով են զարգանում: Այսօր ինձ նույնիսկ ասել են, որ դադարեցնեմ քննադատությունը, քանզի այն վնասում է երկրի իմիջին»,-ասել է նա, հաղորդում է Contact.az-ը:

Լենինգի խոսքով, նման կոչերին նա հետեւյալ կերպ է պատասխանել. «Ինչ դրական տեղաշարժի մասին կարելի է խոսել, եթե Ադրբեջանում մարդկանց ձերբակալում են Facebook-ի հրապարակումների համար, ընդդիմադիր կուսակցություններին նորմալ տեղ չեն հատկացնում միտինգների համար, բանտ են նետում հավաքների ազատություն պահանջող մարդկանց»:

Գերմանիան կամենում  է Ադրբեջանի տնտեսական զարգացումը, բայց ոչ թե քաղաքացիներին կյանքից զրկելու հաշվին: «Երբ ես ասացի դրա մասին, ինձ պատասխանեցին, որ խոսքը Լեյլա Յունուսի մասին է: Յունուսը շրջագայում է ամբողջ աշխարհով եւ բացասական տպավորություն ստեղծում Ադրբեջանի մասին:

Ես պատասխանել եմ, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է հարգի մարդու իրավունքները: Կառավարությունը պետք է հասկանա, որ ազատ տնտեսության զարգացումը տեղի է ունենում մարդու ազատության միջոցով: Անազատ մարդն ինչպե՞ս կարող է ազատել տնտեսությունը: Առանց բազմակարծության եւ ստեղծագործական մտքի քննարկում չի լինում, իսկ առանց քննարկման` զարգացում»,- շարունակել է Լենինգը:

Նմանօրինակ մտքերի համար պետք է լրատվամիջոցներն ազատ լինեն: Դրա կառավարության համախոհները պատասխանել են, որ Ադրբեջանը երիտասարդ պետություն է եւ գտնվում է անցումային շրջանում:

«Բայց արդեն 20 տարի անցել է եւ մի շարք պետություններ դեմոկրատիայի ուղին են բռնել, արեւելքի եւ արեւմուտքի միջեւ գտնվելը ոչ թե պատրվակ է, այլ հնարավորություն, որը հեշտացնում է անցումը դեպի դեմոկրատիա: Փոփոխությունների համար պետք է կամք լինի, մղում հասարակության ներսից: Գերմանիան իր կողմից պատրաստ է աջակցել Ադրբեջանին: Մենք ցանկանում են Հարավային Կովկասն ազատ տեսնել»,- ասել է Լենինգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ