News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղայանին:Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպանը պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանում Իրանի նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Համիդ Ռեզա Միրզային:

Շնորհավորելով նորանշանակ ռազմական կցորդին` Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացմանը:

Պաշտպանության նախարարը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանում Իրանի նախկին ռազմական կցորդ, գնդապետ Ահմադ Ռեզա Ալլահդադիին` իր պաշտոնավարման ժամանակ ունեցած ավանդի համար:Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ