News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է օգոստոսի 17-19-ը Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ իրականացրած ցամաքային եւ օդային հարձակումների արդյունքները։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվել է, թե 3-օրյա ցամաքային եւ օդուժերի գործողությունների ընթացքում լուրջ հարվածներ են հասցվել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի զինյալների մոտ 80 կացարան-թաքստոցի, 18 քարանձավի, 14 տարբեր նշանակության շինությունների, 1 զինանոցի, 9 հակաօդային կայանքների եւ 3 հսկիչ կետերի։

Նշվում է, որ գործողությունների ընթացքում սպանված քուրդ զինյալների թիվը հստակ իմանալ հնարավոր չէ, սակայն նախնական տվյալներով՝ սպանվել է 90-100 քուրդ զինյալ, վիրավորվել մոտ 80-ը, ովքեր տեղափոխվել են շրջակայքի հիվանդանոցներ։

Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերը սկսեցին Հյուսիսային Իրաքում գործողություններ սկսել, երբ քուրդ զինյալները Հաքքարի նահանգում պայթեցրին փողոցով անցնող զինվորական շարասյունը եւ սպանեցին 11 զինվորականի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ