News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանում օգոստոսի 26-28 կանցկացվի ամառային երաժշտական փառատոն-2011-ը (YEREVAN SUMMER MUSIC FESTIVAL-2011, որին կմասնակցեն ռոք եւ ջազ-ռոք ոճի 12 խմբեր` Գերմանիայից, Իտալիայից, Դանիայից, Վրաստանից, ԱՄՆ-ից եւ Հայաստանից: Այս մասին այսօր` օգոստոսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի կազմակերպիչ «Վիբրոգրաֆուս» ընկերության հիմնադիր Վարդան Գրիգորյանը. «Մենք ուզում ենք` Երեւանը դառնա երաժշտական քաղաք, իսկական երաժշտություն հնչի, մենք ավելի մասնագիտացած ենք ռոքի, ջազ ռոքի ուղղությունների մեջ, դրա համար այս միտքը ծագեց, հրավիրեցինք տարբեր խմբերի»,- ասաց նա: Կազմակերպիչը չնշեց, թե փառատոնի բյուջեն որքան է կազմել` հավելելով, որ ամեն ինչ անելու են այն լավագույնս կազմակերպելու համար: Նախատեսվում է փառատոնը դարձնել ամենամյա, ներառել նաեւ դասական երաժշտությունը: Ռոք երաժիշտների համար շատ կարեւոր է այս փառատոնը, քանի որ այսպիսի մեծ մասշատբների փառատոն երբեւէ չի կազմակերպվել եւ սա դրսեւորվելու նոր հնարավորություն է ընձեռում:

«Բամբիռ» ռոք խմբից երաժիշտ Նարեկ Բարսեղյանը հույս հայտնեց, որ փառատոնը շարունակական կդառնա: Նրա խոսքով` Հայաստանում ռոք երաժշտություն լսողներ կան, բայց մեծ պահանջարկ չունի: «Դոգմա» ռոք խմբի հարվածային Դերիկի խոսքով` ռոք երաժշտությունը շատ թանկ երաժշտություն է, մասնավորապես` գործիքները, եւ  եկամուտ չի բերում: «Ես համոզված եմ, որ այս փառատոնը եւ արտերկրից երաժիշտների` Հայաստան գալը, կխթանեն ռոքի տարածմանը Հայաստանում: Այս փառատոնից հետո ավելի կշատանան ռոք լսողները»,- ասաց նա:

Նշենք, որ եռօրյա տեւողությամբ փառատոնին Հայաստանից կմասնակցնեն «Դոգմա», «Բամբիռ», «Beautified project», «VO.X» եւ այլ խմբերը: Ամեն օր ելույթ է ունենալու 4 խումբ` ժամը 19.00-ից սկսած: Ազատության հրապարակում կայանալիք համերգի մուտքն ազատ է լինելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ