News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի և Վրաստանի միջև, անշուշտ, կան խնդիրներ, հայտարարել է «Հայ կամավորների միավորում» կազմակերպության համակարգող, «Շուշի» հատուկ գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը NEWS.am-ի թղթակցի հետ հունիսի 19-ին ունեցած զրույցի ժամանակ:

«Հավանաբար, այդ խնդիրների գլխավոր պատճառը Ջավախքի հայերի իրավունքների պաշտպանությունն է, որոնք Վրաստանի նախագահները երկար տարիներ անտեսել են», պատասխանել է Սեֆիլյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու բարեկամ պետություններ Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ կան և ով է մեղավոր դրա համար: "Դրա հետ մեկտեղ, նա նշել է նաեւ, որ «Սահակաշվիլին իր նախորդներից տարբերվում է ագրեսիվությամբ և հայերի հետապնդման հետևողական քաղաքականությամբ»: Այդուհանդերձ, Սեֆիլյանը նշել է, որ չէր ցանկանա վիրավորել Վրաստանի նախագահին, որովհետև «գլխավոր մեղավորը մենք ենք»:

«Հայաստանի իշխանությունները վճռական քայլեր չեն անում իրենց սեփական հողի վրա ապրող մեր հայրենակիցներին պաշտպանելու համար: Ես Ջավախքը մեր հողն եմ համարում», ընդգծել է Սեֆիլյանը, ավելացնելով` «մեր իշխանությունը ոչ միայն անտեսել է մեր հայրենակիցներին, այլև Վրաստանի հետ համագործակցել է մեր գործիչներին հետապնդելու գործում, որոնք դեմ էին Թբիլիսիի քաղաքականությանը»: Իր խոսքերն ապացուցելու համար Ժիրայր Սեֆիլյանը հիշեցրել է 2006 թվականը, երբ Հայաստանում սկսեցին հետապնդել ակտիվիստներ Գուրգեն Շիրինյանին և Վահագն Չախալյանին, իսկ վերջինին ընդհանրապես երկրից արտաքսեցին: «Այդ արտաքսումից հետո վրացական իշխանությունը հայ գործիչների ձերբակալություններ անցկացրեց Ախալքալաքում, ինչի հետևանքով Չախալյանին այսօր վրացական դատարանը 10 տարվա բանտարկության է դատապարտել, իսկ Գուրգեն Շիրինյանը փախուստի մեջ է», նշել է Սեֆիլյանը:

Նա նաեւ ավելացրել է, թե՝ «այդ տեսակետից մենք Սահակաշվիլիի ռեժիմի հետ լուրջ խնդիրներ ունենք և շատ եմ կասկածում, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը կքննարկի նման հարցեր, քանի որ նրանք համագործակցում են»:

Հիշեցնենք, Վահագն Չախալյանը` Վրաստանի Սամցխե-Ջավախք հայաբնակ շրջանի հասարակական-քաղաքական առավել ակտիվ գործիչներից մեկը, «Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավարը, ձերբակալվել է 2008թ ամռանը: Նրան մեղադրանք էր ներկայացվել, մասնավորապես՝ իշխանության ներկայացուցչին խմբակային դիմադրություն ցույց տալու, զենք և զինամթերք ձեռք բերելու և պահելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Չախալյանի գործով դատավարության ընթացքում խախտումներ են արձանագրել ինչպես հայկական հասարակական կազմակերպությունները, այնպես էլ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Չախալյանի պաշտպանները որոշել են նրա շահերը պաշտպանել բոլոր ատյաններում, ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Չախալյանին Վրաստանի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել, նրա հորը և եղբորը տուգանել մեծ գումարի չափով: «Միասնական Ջավախքի» մյուս ներկայացուցիչը` փախուստի մեջ գտնվող Գուրգեն Շիրինյանը, ոստիկանի սպանության մեղադրանքով հեռակա դատապարտվել է 17 տարվա բանտարկության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ