News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իտալական նավթարդյունաբերող Eni ընկերությունը ծրագրում է վերսկսել նավթի եւ գազի արդյունահանումը Լիբիայում: Նավթի արդյունահանումը նախատեսվում է սկսել 6-ից 18 ամսից: Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Պաոլո Սկարոնին:

Eni-ի կողմից մշակվող հանքավայրերը գտնվող են ռազմական թատերաբեմերից բավական հեռու: Դրանցից մեկը` Բար էս-Սալամը գտնվում է ափից 110 կմ հեռավորության վրա, Թունիսի մոտ, մյուսը` Վաֆան Ալժիրի սահմանին:

Մինչ պատերազմը Eni-ն եղել է Լիբիայում նավթ արդյունաբերող խոշորագույն ընկերությունը: Ընկերության կողմից արդյունահանվող նավթի ծավալը կազմել է օրական 110 հազար բարել նավթ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ