News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը առկախում է իր մասնակցությունը ընդդիմություն-իշխանություն բանակցություններին: Այդ մասին այսօր`օգոստոսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Կոնգրեսը կվերադառնա բանակցությունների սեղանի մոտ միայն Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց հետո»,- նշել է Լեւոն Զուրաբյանը:

Նշենք, որ այսօր պետք է կայանար Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության պատվիրակությունների բանակցությունների 7-րդ փուլը, սակայն առավոտյան կառավարությունների տուն է ժամանել միայն ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը եւ հայտնել, որ ՀԱԿ-ը նպատակահարմար չի համարում մասնակցել հանդիպմանը:

Իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ՀԱԿ-ի այդ քայլը «քաղաքական դեմարշ» էր որակել:

Տիգրան Առաքելյանը օգոստոսի 9-ին ձերբակալված 7 ակտիվիստներից մեկն էր, ով գտնվում է անազատության մեջ: Մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ