News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նինո Բուրջանաձեի ամուսինը` Վրաստանի սահմանային ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեն, ով հեռակա կարգով ազատազրկման էր դատապարտվել, մտադիր է քաղաքական ապաստան խնդրել որեւէ եվրոպական երկրից:

Այդ մասին հայտնել է ինքը` Բուրջանաձեն, ով հանդիսանում է «Վրաստանի ժողովրդական խորհուրդ» ընդդիմադիր հասարակական կազմակերպության առաջնորդներից մեկը: Նա հայտնել է, որ Բադրին դիմել եվրոպական երկրի` չնշելով երկրի անունը:

Նա համոզմունք է հայտնել, որ խնդրանքը բավարարվելու է: Բուրջանաձեն չի հայտնել, թե որ երկրում գտնվում իր ամուսինը: «Ես կապ եմ պահպանում Բադրիի հետ, վերջերս տեսել եւ խոսել եմ նրա հետ, բայց չեմ ասի, թե որտեղ ենք հանդիպել եւ ինչի մասին ենք խոսել»,- նշել է նախկին խոսնակը վրացական «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում, հաղորդում «Վզգլյադ» թերթը:

Ինչպես ավելի վաղ հաղորդում է NEWS.am-ը, օգոստոսի 19-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը դատավճիռ էր կայացրել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսնու՝ Վրաստանի սահմանային ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեի նկատմամբ:

Բիցաձեին, ում մեղադրել էին այն բանում, որ նա Թբիլիսիում վերջերս կայացած հանրահավաքների ժամանակ կազմակերպել էր ընդդիմադիրների հարձակումը ոստիկանների վրա, դատապարտել էին հինգուկես տարվա ազատազրկման:

Վճիռը կայացվել էր հեռակա կարգով։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները Թբիլիսիում տեղի էին ունեցել մայիսի 21-ից 26-ը։ Հանրահավաքների կազմակերպիչները իշխանափոխություն էին պահանջում եւ հեղափոխության կոչ անում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ