News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Երբեմն փառամոլությունից դրդված կամ հատուկ ճանապարհային ոստիկանության համար Հայաստանի քաղաքացիները իրենց համար մանրակրկտորեն ավտոմեքենաների համարանիշներ են ընտրում եւ դրա համար մեծ գումարներ վճարում»,- ասված է WikiLeaks-ի կայքում հրապարակված փաստաթղթերից մեկում։

«Տեղական մագնատների համար «լավ տղա» լինելու նշան է լավ համարանիշներ ունենալը։ Անգամ «միջին դասի» համարանիշներ ստանալն է դարձել ճանապարհային ոստիկանության լրացուցիչ եկամուտների աղբյուր։

Շատ դեպքերում օլիգարխները զրոներով համարանիշներ ունենալու իրավունք են գնում իրենց ընտանիքների, աշխատակիցներ եւ ընկերների համար։

Օլիգարխ Գագիկ Ծառուկյանը՝ Երեւանում առաջին Համերի եւ առաջին Rolls Royce-ի սեփականատերը, ունի 08 XX 008 համարանիշի տարբեր ձեւերն օգտագործելու էքսկլյուզիվ իրավունքը։ Սամվել Ալեքսանյանը իրավունքներ է ձեռք բերել 06 XX 006 համարանիշների համար»,- ասված է հեռագրում։

Նաեւ նշվում է, որ բացի «պրեստիժից», այդ համարանիշները իմունիտետ ունեն ճանապարհային ոստիկանության հանդեպ, քանի որ հատուկ համարանիշը վկայում է վերեւների հետ կապի մասին։

«Անգամ այն հայերը, ովքեր չեն ցանկանում վճարել համարանիշի համար, գնում են նման պրակտիկայի։ Ամեն դեպքում, դուք միշտ կարող եք իմանալ, թե ում է պատկանում Ձեր առջեւ կայանած մեքենան»,- նշում են հեղինակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ