News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Իսրայելը կարող է միջանցք բացել Սիրիայի փախստականների համար Գոլանի բարձունքներում, կարծում է վերլուծաբան Էնթոնի Ռուսոնիքը: Jerusalem Post-ում գրված հոդվածում նա գրել է, թե այս քայլով Թել-Ավիվն իրեն տեղ կապահովի այն ճամբարում, որոնք «պատմականորեն ճիշտ են»:

Փախստականների համար ճամբարներն Իսրայելը կարող է կառավարել ինչպես ինքնուրույն, այնպես էլ հանձնել ՄԱԿ-ին: Կա նաեւ եւս մեկ տարբերակ` փախստականներին համատեղ աջակցություն Թուրքիայի հետ: «Պատկերացրեք Իսրայելի չարակամների զարմանքն ու հեռանկարային արդյունքները: Հակաիսրայելական հռետորաբանության եւ համագործակցությունից հրաժարվելու դեպքում կբացահայտվի Անկարայի երկերեսանիություն, եւ նրա դիրքերը կթուլանան, իսկ առաջարկի ընդունումը Թուրքիային կդարձնի ուժային միջնորդ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ»- կարծում է վերլուծաբանը:

Սիրիական բանակը, ըստ Ռուսոնիկի, շատ ցրված եւ թույլ է, որ կարողանա Գոլանի բարձունքներում դիմակայել Իսրայելին: «Եթե փախստականների շարքում լինեն  պաղեստինյան ծագմամբ անձինք, ավելի լավ»,- կարծում է քաղաքագետը: Մարդասիրական երանգ կստանա նաեւ Իսրայելի նավատորմը Սիրիայի ափերի մոտ քաշելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ