News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մինչեւ սեպտեմբերի վերջ պատրաստ կլինի Google Chrome բրաուզերի համար հայերեն սխալների ուղղման (spell check) հավելումը: Այն հնարավոր կլինի ներբեռնել հենց բրաուզերի նախընտրությունների պատուհանից։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ծրագրի հեղինակ Ալեքսեյ Չալաբյանը։ Նրա խոսքով՝ այդ հավելումը ստեղծելն իրենցից շատ ջանջեր չի պահանջի, քանի որ նման փորձառություն արդեն իսկ ունեն՝ ստեղծելով Firefox բրաուզերի համար հայերեն սխալների ուղղման ծրագիր:

«Նմանատիպ ծրագրեր մենք հիմնականում ստեղծում ենք կամավոր, եւ այսպիսի ծրագրեր ստեղծելու համար տարբեր մասնագետներ են պետք՝ ծրագրավորողներ, լեզվաբաններ, ովքեր ցանկություն կհայտնեն մեզ կամավոր օգնելու»,-ասաց Ա. Չալաբյանը՝ նշելով, որ եթե մասնագետ-կամավորների թիվն ավելանա, ապա իրենք հնարավորություն կունենան ավելի արագ  նմանատիպ տարբեր ծրագրեր պատրաստել։

Ա. Չալաբյանի տեղեկացմամբ, Firefox բրաուզերի համար հայերեն սխալների ստուգման հավելումը մինչ օրս ներբեռնվել է 11693 անգամ, իսկ այն ակտիվ օգտագործողների թիվը մոտ 2000 է։ Այն կարելի է անվճար ներբեռնել ԱՅՍՏԵՂ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ