News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Զինված ուժերում միջադեպերի մասին տեղեկությունների դեպքում հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել պաշտոնական տեղեկատվությանը, Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրություններին: Այդ մասին օգոստոսի 30-ին կայացած ճեպազրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Տավուշի մարզի զորամասերից մեկը կատարած այցի շրջանակներում:

«Յուրաքանչյուր միջադեպի վերաբերյալ խորհրդակցություն է իրականացվում իրավապահ մարմինների հետ, ինչից հետո պաշտոնական հայտարարություն է արվում, իսկ թե ինչ են հաղորդում տեղական հրամանատարները, միայն խոսակցություններ են»,- նկատել է Օհանյանը:

Պատասխանելով ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում տեղի ունեցած միջադեպի մասին հարցին, Օհանյանն ասել է. «Աղասի Աբրահամյանը օգոստոսի 26-ին անգիտակից վիճակում տեղափոխվել է զորամասի բուժկետ, այնտեղից էլ հոսպիտալ, որտեղ մահացել է: Նրա վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ»: Օհանյանը արձանագրել է արտաքին ազդեցության փաստը. «Դա ոչ ոք չի հերքում, բացահայտվել  է անձանց շրջանակը, որոնք կարող էին ծեծել նրան, քրեական գործի շրջանակներում լուրջ աշխատանք է իրականացվել, բոլոր մեղավորները կպատժվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ