News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ձերբակալվել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը:

Հայաստանի հատուկ քննչական  ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) օգոստոսի 30-ին ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության»  ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։

Նշենք, որ օրերս ձերբակալվել էր նրա մտերիմներից մեկը` ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանը: Նա, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, Հայաստանի մարզերում ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար իր ենթակայության տակ գտնվող առանձին վաշտերին հասանելիք եւ իրեն վստահված շուրջ 277 հազար լիտր բենզինից ըստ նպատակի հատկացրել է  121 հազար լիտրը, իսկ տարբերությունը՝ յուրացրել:

Դրանից հետո մամուլում լուրեր էին շրջանառվում, որ այս գործով ձերբակալվելու է նաեւ Մարգար Օհանյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ