News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում օգոստոսի 26-ին ժամկետային զինծառայող, 18-ամյա Աղասի Աբրահամյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու զինծառայող:

NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, ձերբակալվել են ժամկետային մի զինծառայող եւ բուժկետի բժիշկը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին, ժամը 20:30-ի սահմաններում անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 18-ամյա  Աղասի Գեղամի Աբրահամյանը, որտեղ մեկ ժամ անց մահացել էր: Նախապես հաղորդվել էր, թե նա թունավորվել է, իսկ բուժկետում ընկել է մահճակալից եւ մահացել, թեեւ նրա վրա առկա էին բռնության ակնհայտ հետքեր: Զինվորի մահը մեծ հակազդեցություն էր առաջացրել հանրության շրջանում:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ` օգոստոսի 30-ին Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում հայտարարել էր, թե Աբրահամյանի վրա

բռնության հետքեր են հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ»:

«Դա ոչ ոք չի հերքում, բացահայտվել  է անձանց շրջանակը, որոնք կարող էին ծեծել նրան, քրեական գործի շրջանակներում լուրջ աշխատանք է իրականացվել, բոլոր մեղավորները կպատժվեն»,-ասել էր Սեյրան Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ